00:00:00

Արտակ Բեգլարյանը Վարդան Ուռուտյանի հետ քննարկել է կրթական ու զարգացման մի շարք ծրագրեր

20:17, 05 հուլիս 2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 5-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախի գիտակրթական ներուժի բարձրացմանը, ՀԱԱՀ և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ու պետական կառավարման մարմիննների միջև համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր: Պետական նախարարը գոհունակությամբ ընդգծել է Արցախի հանդեպ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգածությունը, ինչն արտահայտվում է հատկապես մասնագիտական կրթության զարգացման ու գյուղատնտեսության արդիականացման գործում: Այդ համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել գործուն քայլեր ձեռնարկել հետպատերազմյան Արցախում ագրարային մասնագետների վերապատրաստման և ծրագրերի մշակման ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր