00:00:00

Գյումրու բակերից մեկում զուռնա-դհոլով են դիմավորել գերությունից վերադարձած հայորդուն, նրա համար մատաղ արել

13:52, 05 հուլիս 2021

Գյումրու բակերից մեկը մարդաշատ էր։ Բնակելի շենքի բակում՝ հավաքվել էին գյումրեցիները, զարդարել տարածքը և բարի գալուստ պաստառով ու փուչիկներով, զոռնա դհոլով դիմավորել գերությունից վերադարձած հայորդուն։ Գերեվարված շիրակցուն բնակիչները ուրախության արցունքներով էին դիմավորում, գրկախառնվում և բարի վերադարձ մաղթում։ Բակում էին նաև հայորդու հարազատները։ Հերոսի պատվին բնակիչները նաև մատաղ են արել։ Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Բոլորը Շիրակի մարզից էին։ Նրանց վերադարձի դիմաց հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ: Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև. 1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի - Շիրակի մարզ 2. Ասատրյան Գևորգ Նորայրի - Շիրակի մարզ 3. Գասպարյան Գոռ Վահրամի - Շիրակի մարզ 4. Ենգոյան Սիսակ Գրիշայի - Շիրակի մարզ 5. Կարապետյան Յուրի Տիգրանի - Շիրակի մարզ 6. Մահտեսյան Էդգար Վաչագանի - Շիրակի մարզ 7. Մինասյան Արամ Գառնիկի - Շիրակի մարզ 8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի - Շիրակի մարզ 9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի - Շիրակի մարզ 10. Պողոսյան Արմեն Եղիազարի - Շիրակի մարզ 11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի - Շիրակի մարզ 12. Սեֆիլյան Կամո Կարենի - Շիրակի մարզ 13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի - Շիրակի մարզ 14. Գևորգյան Գրիգոր Գեորգիի - Շիրակի մարզ 15. Մանուկյան Անդրանիկ Տիգրանի - Շիրակի մարզ https://www.youtube.com/watch?v=woqGY_2uzjw

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր