00:00:00

Հայաստանում կատարվել է 88164 քովիդ-պատվաստում

11:22, 05 հուլիս 2021

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 4-ի դրությամբ` կատարվել է 88164 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 66491, երկրորդ դեղաչափ` 21673։ Հիշեցում. ✅Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը ✅Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար ✅Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները ✅Պատվաստումներն անվճար են ✅«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր