00:00:00

Մարտունու անասնաշուկայում սիբիրախտով հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ

19:38, 04 հուլիս 2021

Այսօր առավոտյան ՀՀ սննդամթերքի անվտանգության Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում, հայտնում են ՍԱՏՄ-ից: «Այցի նպատակն էր ստուգել, թե արդյո՞ք կենդանի վաճառողները կատարում են այն պահանջներն ու պայմանները, որոնք պետք է պահպանվեն կենդանիներին անասնաշուկա տեղափոխելու համար: Շրջայցին հետևել են նաև Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Արթուր Շատվորյանը: Հատկապես ուշադրություն է դարձվել, որ բացառվի անասնաշուկա կենդանիների մուտքը Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան գյուղերից, որտեղ վերջերս կենդանիների մոտ սիբիրախտ էր հայտնաբերվել: Շրջայցի ընթացքում հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել: Այդուհանդերձ, շուկան կմնա ՍԱՏՄ խստացված վերահսկողության ներքո»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր