00:00:00

Մարտունու անասնաշուկան ՍԱՏՄ հսկողության տակ է. հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել

15:37, 04 հուլիս 2021

Այսօր առավոտյան ՀՀ սննդամթերքի անվտանգության Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում: Այցի նպատակն էր ստուգել-հասկանալ, թե արդյո՞ք կենդանի վաճառողները կատարում են այն պահանջներն ու պայմանները, որոնք պետք է պահպանվեն կենդանիներին անասնաշուկա տեղափոխելու համար: Շրջայցին հետևել են նաև Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Արթուր Շատվորյանը: Հատկապես ուշադրություն է դարձվել, որ բացառվի անասնաշուկա կենդանիների մուտքը Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան գյուղերից, որտեղ վերջերս կենդանիների մոտ սիբիրախտ էր հայտնաբերվել: Շրջայցի ընթացքում հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել: Այդուհանդերձ, շուկան կմնա ՍԱՏՄ խստացված վերահսկողության ներքո:  
նկար

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր