00:00:00

Խաչատուրովին պատժում են Տավուշից թշնամուն տարածքներ հանձնելու հրամանը չկատարելու համար

14:05, 04 հուլիս 2021

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Ղազինյանը ֆեյսնուքյան էջում գրառում է արել այն աքննարկումների մասին, թե իշխանությունն ուզում է ազատվել ՊՆ Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովից։ «Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը որոշել են չերկարացնել, զորացրում են, պատժում են ու մեկուսացնում: Պատժում են ադրբեջանական ազդեցության գործակալի հրաժարականը պահանջելու համար, Տավուշի մարզից թշնամուն Հայկական տարածքներ հանձնելու հրամանը չկատարելու համար: Եթե մինչ օրս Տավուշի մարզում չեք հանդիպում «բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակին և ճանապարհին չեք տեսնում ադրբեջանական զինվորներին, ապա դրա համար պարտական եք այս տաղանդավոր զինվորական և իսկական Հայ մարդուն: Ինչ ասեմ, վայելեք ձեր ընտրությունն ու ադրբեջանական պողպատը...»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր