00:00:00

Արտավազդ Սահակյանն աշխատել և աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում

12:53, 03 հուլիս 2021

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հանդես է հայտարարությամբ, որում անդրադարձել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկ Արտավազդ Սահակյանի բարձրացրած այն թեմային, համաձայն որի, Սահակյանին 2017թվականից սկսած առաջարկել են լքել զբաղեցրած տարածքը։ «Գրեթե 2 օր լուռ ու զուսպ հետևում եմ, թե ինչպես են փորձում շահարկել անշահարկելին, և այսպես մեկընդմիշտ դաջենք հետևյալը` • Զինվորի տունը պարծանք է, և վերջ, • Զինվորի տունն ազգային արժեք է, և վերջ, • Զինվորի տունը լավագույնն է, և վերջ… Իրական մտահոգ մարդկանց տեղեկացնեմ, Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում: Տեղեկացնեմ, որ Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի վերանորոգման աշխատանքները սկսվելու են և տվյալ տարածքում գործող բաժանմունքը, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը, ժամանակավորապես տեղափոխվելու է այլ տարածք՝ այս որոշումը կայացված է և փոփոխման ենթակա չէ: Վերանորոգումից հետո բաժանմունքը նույն սկզբունքներով կշարունակի իր գործունեությունը` Աբովյան 58 հասցեում: Արտավազդ Սահակյանին, բազմիցս, առաջարկվել է, թե՛ Հերացի և թե՛ Միքայելյան հիվանդանոցներում ժամանակավորապես ծավալել կլինիկական գործունեությունը մինչև Աբովյան 58 շենքի վերանորոգման ավարտը: Եվ վերջում, թշնամին մեր երկրի սահմանին է, երկրի ներսում բանսարկություններով, անազնիվ քայլերով և քաղաքական շահարկումներով զբաղվելու շռայլություն չունենք: Ի գործ», - նշել է Մուրադյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր