00:00:00

ՃՈ-ն իր զգալի ավանդն է ունեցել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում

12:49, 03 հուլիս 2021

ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել ՃՈ կազմավորման օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․ Հուլիսի 3-ը Ճանապարհային ոստիկանության (Պետավտոտեսչության) կազմավորման օրն է: 1936 թվականի այդ օրն է ստեղծվել երթևեկության նկատմամբ հսկողություն իրականացնող առանձին ծառայությունը: Ստեղծման օրվանից սկսած՝ անցնելով դժվար ու խոչընդոտներով լի ճանապարհ՝ ծառայությունն իր զգալի ավանդն է ունեցել հանրապետության ճանապարհներին օրինականության հաստատման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում, նաև մասնակցել Արցախի ու Հայաստանի սահմանների պաշտպանությանը: Կազմավորման 85-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ Ճանապարհային ոստիկանության ողջ անձնակազմին, նաև վետերաններին, որոնք իրենց ավանդն են ներդրել ծառայության կայացման և զարգացման գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր