00:00:00

Բաց դաս. ռուս խաղաղապահները դպրոցականներին բացատրել են՝ ինչպես են ականազերծում անում

11:16, 03 հուլիս 2021

ԼՂ Ասկերանի շրջանի վարչակազմը ռուս խաղաղապահներին հրավիրել է դպրոցական ճամբար «Խաղաղապահի դաս» ուսուցողական ակցիան անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Ըստ գերատեսչության՝ դասախոսության ընթացքում ռուսաստանի խաղաղապահները երեխաներին պատմել են խաղաղապահ ստորաբաժանումների հիմնական խնդիրների և Ռուսաստանում և աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության մասին: Երեխաներին բացատրել են, որ պայթյունավտանգ առարկաների մեծ քանակության պատճառով վտանգավոր է գտնվել այն շրջանում, որտեղ ավելի վաղ մարտական գործողություններ են ընթացել, ինչպես նաև պատմել են առաջին բուժօգնություն ցուցաբերելու ձևերի մասին։ Սակրավորները ցույց են տվել, ինչպես է տեղի ունենում տարածքների ականազերծումը, ինչպես է աշխատում ականորսիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր