00:00:00

Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լուկաշենկոյին Բելառուսի Անկախության օրվա առթիվ

10:59, 03 հուլիս 2021

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ շնորհավորելով Անկախության օրվա առթիվ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն այսուհետ ևս ամուր հիմք կհանդիսանան տարբեր ոլորտներում հայ-բելառուսական միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացման համար»,- մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: Նախագահ Արմեն Սարգսյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր