00:00:00

Ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա, բայց անձրև էլ կգա. եղանակի տեսություն

10:33, 03 հուլիս 2021

Մինչև հուլիսի 7-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը` ներկայացնելով նաև կանխատեսումներն առաջիկա օրերի համար։ Հաղորդագրության համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, հուլիսի 6-7-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև վաղը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 5-7-ի ցերեկը նույնքան կնվազի։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում այսօր, հուլիսի 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր