00:00:00

Նախօրեին ԱՀ-ում կատարվել է 48 թեստավորում, գրանցվել է COVID-19-ով վարակման 2 նոր դեպք

10:11, 03 հուլիս 2021

Հուլիսի 2-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Այդ մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9074 քաղաքացու հետազոտություն, որից 925-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2907 դեպք: Կատարվել է 27026 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնե ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկե բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր