00:00:00

Ստեփանակերտը պետք է դարձնենք նույնքան հայկական մարաքաղաք, ինչպիսին Երևանն է․ Թևան Պողոսյան

17:23, 02 հուլիս 2021

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կարծիք հայտնելով, որ Ստեփանակերտը պետք է դարձնել նույնքան հայկական մարաքաղաք, ինչպիսին Երևանն է: «Երկու օր առաջ եմ բարձրաձայնել Արցախին սատար լինելու բոլորիս պարտականության մասին: Իմ պատկերացմամբ Ստեփանակերտը պետք է դարձնենք նույնքան հայկական մարաքաղաք, ինչպիսին Երևանն է: Իսկ ո՞վ ասաց, որ համահայկական կառույցների գլխավոր գրասենյակները պետք է միայն Երևանում լինեն, այլ ոչ թե մի մասը Ստեփանակերտում տեղակայվի: «Հայաստան» համահայկական հիմնադրամը կարող է լինել դրա ծիծեռնակ վարակիչ օրինակը: Շատ լոբբիստական կազմակերպություններ ունեն իրենց ներկայացուցչությունները, որոնք կարող են շատ արագ գաղափարական փոփոխության իմաստով գլխավոր գրասենյակը դարձնել Ստեփանակերտինը` պահպանելով իրենց ներկայացվածությունը Երևանում: Գիտակցված ցանկության իմաստով սա շատ իրատեսական է և ողջունելի: Նաև պետության կողմից պիտի քայլեր արվեն: Պատմությունը և պատմության հաջողված փորձերը կրկնել նույնպես կարևոր է: Օրինակ երբեևէ դիտարկե՞լ ենք, թե ինչ կառույցներ ենք ունեցել սկսած 1990-ից, որոնք օգնել են Արցախին և Հայաստանին համատեղ դիմակայել դժվարություններին ու մարտահրավերներին: Օրինակ՝ «Հատուկ ծրագրերի վարչությունը»: Այն ոչ միայն կոորդինացնում էր բոլոր կապերը, այլև կադրային դարբնոց էր պետականության գիտակցման և պետական ինստիտուտների համար: Դե էլ չասեմ, որ իրական տրամադրվածության դեպքում հենց այսօր պետք էր նախաձեռնել Արցախի կամ Հայաստանի կառավարության կազմում «Ինտեգրման նախարարություն»: Բայց... դե դուք հասկանում եք: Հ. Գ. Հույս չունեմ, որ լսող լինելու է, բայց գոնե ինքս ինձ հետո չեմ մեղադրի, որ առաջարկներ չեմ արել»,-գրել է Թևան Պողոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր