00:00:00

Փոքրիկ Նարեի համար շուտով տուն կկառուցվի. նրան օգնելու համար հաշվեհամար է բացվել

17:14, 02 հուլիս 2021

Փոքրիկ Նարեի համար, որը հանրությանը հայտնի դարձավ համացանցում տարածված հուզիչ տեսանյութից՝ շուտով տուն կկառուցվի: Նարեն Արցախից է, պատերազմի ժամանակ կորցրել է հորը, որը 15 տարի անձնվիրաբար ծառայել է հայկական բանակում: Զոհվելուց հետո, ցավոք, ընտանիքը չի կարողացել անգամ մասնակցել հուղարկավորությանը, քանի որ դեռ պատերազմը շարունակվում էր: Ընտանիքը արցախյան 44-օրյա պատերազմից առաջ Արցախի Ճարտար գյուղում տուն է գնել ու սկսել էր վերանորոգել: Պատերազմից հետո Արցախում բնակություն հաստատած երիտասարդ Վաչե Վարդանյանն էլ առաջարկել է Նարեի մորը, որպեսզի նա իր համաձայնությունը տա տան վերանորոգման հարցում օգնելու համար: «Նարեի մայրը համեստության ու արցախցի կնոջ մարմանացում է, որ անգամ պնդելուց հետո չէր ուզում անցնենք գործի։ Հիմա՝ Նարեի մայրիկի հետ որոշեցինք վերանորոգել տունը։ Հստակ գումար չեմ կարող նշել, քանի որ շատ աշխատանք կա անելու՝ տանիք, լոգարան, պատուհաններ և այլն։ Ինչքան հավաքվի էդքան էլ գործ կանենք։ Միասին էլ քարը քարին կդնենք ու ընկերներով կկառուցենք»,- ֆեսբուքյան իր էջում գրել է նա։
Փոքրիկ Նարեին օգնելու համար՝ փոխանցում կարող եք կատարել՝ Idram 546045091 Ընթացիկ հաշիվ՝ 2050090675591002AMD Քարտային՝ 2050090675597002 Ինեկո բանկ, Վաչիկ Վարդանյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր