00:00:00

Վարորդն այլևս կախված չէ գծատիրոջ սահմանած «պլան»-ից. Հակոբ Կարապետյան

15:02, 02 հուլիս 2021

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ հրապարակային մեկնաբանություն է, հեղինակի թույլտվությամբ կիսվում եմ։ Քաղաքային նոր ավտոբուսների ներդրումը ոչ միայն քաղաքացիների տեղաշարժի որակն է բարձրացնում, այլեւ արժանապատիվ աշխատանք է ապահովում հարյուրավոր վարորդների համար։ Վարորդն այլևս կախված չէ գծատիրոջ սահմանած «պլան»-ից, հետեւաբար, ստիպված չէ արագացնել կամ դանդաղեցնել ընթացքը կամ երկար զբաղեցնել կանգառը՝ ուղեւոր հավաքելու համար։ Նա ստանում է «սպիտակ» աշխատավարձ, գումարած՝ որոշակի բոնուսներ, ստանում է համազգեստ եւ աշխատում է հերթափոխով։ Իհարկե, պահանջներն էլ են համապատասխանաբար խիստ։ Օրինակ, ընթացքի ժամանակ ծխելը կոշտ կարգապահական տուժի կհանգեցնի, ընդհուպ մինչեւ՝ աշխատանքից ազատման»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր