00:00:00

Ջհանգիրյանի դռանը կոնյակ-բոնբոներկայով հերթեր չկան. ԲԴԽ-ն հերքում է

13:20, 02 հուլիս 2021

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հերքում է Ջհանգիրյանի դռանը կոնյակ-բոնբոներկայով հերթեր լինելու մասին լուրերը։ «Հրապարակ» օրաթերթը այսօր «ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴՌԱՆԸ ԿՈՆՅԱԿ-ԲՈՆԲՈՆԵՐԿԱՅՈՎ ՀԵՐԹԵՐ ԵՆ» վերտառությամբ իրականությանը չհամապատասխանող լուր է տպագրել, որտեղ արվում են մի շարք մտացածին պնդումներ: Հայտնում ենք, որ հրապարակումն ամբողջությամբ ապատեղեկատվություն է: «Հրապարակ» օրաթերթից պահանջում ենք հերքել ակնհայտ սուտ տեղեկությունները և զերծ մնալ չստուգված լուրերը հանրայնացնելուց»,- նշված է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր