00:00:00

«Հուլիսին շոգ կլինի․ ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է». Գագիկ Սուրենյան

12:35, 02 հուլիս 2021

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հուլիսին նույնպես սպասվում է շոգ եղանակ: «Արդեն կանխատեսումներ ունենք. հուլիսը լինելու է նույնպես շոգ: Հանրապետության ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստճանով՝ պայմանավորված օդային տաք հոսանքների ներթափանցմամբ: Հովտային գոտիներում ամսվա ընթացքում ժամանակ առ ժամանակ առանձին օրերին ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի +40, +41 աստիճանի, բայց, ի տարբերություն հունիսի, ամսվա մեջ կունենանք օրեր, երբ կլինի նաև սառը օդային հոսանքների ներթափանցում»,- ասաց նա: «Հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում սպասում ենք հերթական տաք հոսանքների ներթափանցմանը Իրաքից: Ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է»,- հավելեց Սուրենյանը՝ անդրադառնալով նաև առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր