00:00:00

Ալեն Դելոնը հայտարարել է կինո վերադառնալու պլանների մասին

04:39, 02 հուլիս 2021 Մշակույթ

Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը մտադիր է վերադառնալ մեծ էկրան: Այդ մասին նա հայտարարել է France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես հույս ունեմ մեկ անգամ եւս վերադառնալու էկրան,- նշել է դերասանը:- Հնարավոր է, դա լինի իմ վերջին ֆիլմը: Եվ այն պետք է հիանալի լինի»: Դելոնը հավելել է, որ կցանկանար աշխատել «ականավոր ռեժիսորի, օրինակ՝ Լիզա Ազուելոսի հետ», որը նկարահանել է Դալիդայի մասին կենսագրական ֆիլմը: «Այնուհետեւ ես կկարողանամ հեռանալ, ես այլեւս անելու բան չեմ ունենա»,- ընդգծել է դերասանը: Ըստ ժամանակի Դելոնի վերջին աշխատանքը եղել է «Լիակատար նմանություն» (Toute ressemblance, 2019) ֆիլմում:
2019 թվականի մայիսին նա արժանացավ Կաննի 72-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի»: Նույն թվականի հունիսին ինչպես հայտնել է նրա դուստր Աննուշկան, նա ուղեղի կաթված է տարել, որից հետո բուժում է անցել Շվեյցարիայում: 85-ամյա Դելոնը նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմերում եւ իր աշխատանքով հռչակ է ձեռք բերել «Կիզիչ արեւի տակ» (Plein soleil, 1960), «Ռոկկոն եւ նրա եղբայրները» (Rocco e i suoi fratelli, 1961), «Ընձառյուծը» (Le Guepard, 1963), «Լողավազան» (La Piscine, 1969) կինոնկարներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը :

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր