00:00:00

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը և Ֆրանսիայի նախկին նախագահը քննարկել են ՀՀ-ում և ԱՀ-ում իրավիճակը

17:40, 01 հուլիս 2021

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ստեղծված իրավիճակին և Արցախի շուրջ զարգացումներին առնչվող հիմնահարցեր: Հանդիպումից հետո Հասմիկ Տոլմաջյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Ինձ համար մեզ պատիվ էր Ֆրանսուա Օլանդին հյուրընկալվելը: Կարծիքներ ենք փոխանակել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Խորին երախտագիտությունս եմ հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցության, ինչպես նաև Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունների ամրապնդման համար»,- գրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր