00:00:00

Բաքվում հայտարարում են Հայաստանից փաստաբանների կողմից գերիների պաշտպանության անհնարինության մասին

17:31, 01 հուլիս 2021

Բաքվում հայտարարում են Հայաստանից փաստաբանների կողմից գերիների պաշտպանության անհնարինության մասին: Turan գործակալությունը դիտարկել է հարցը: Փաստաբանների կոլեգիայի ղեկավար Անար Բագիրովը գործակալությանն ասել է, որ գերատեսչությունը նման դիմում չի ստացել: «Ակնհայտ է, որ դա պոպուլիզմ է: Փաստաբաններն ուսումնասիրում են օրենսդրությունը՝ նախքան որեւէ գնահատական տալը: Վստահեցնում եմ, Հայաստանի փաստաբանների պալատը, անձինք, որոնք նման հայտարարություններով են հանդես գալիս, հիանալի հասկանում են, որ համաձայն ադրբեջանական օրենքի՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում արտասահմանցի փաստաբանների մուտքը թույլատրվում է միայն փոխադարձ համաձայնության հիմքի վրա եւ միջազգային պայմանավորվածություններին համապատասխան, որի կողմ է ԱՀ-ն, իսկ ՀՀ-ն նման պայմանագիր չունի ԱՀ-ի հետ»,-ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր