00:00:00

Արցախն աստիճանաբար պետք է պատրաստվի ընտրություններին, բայց կա պայման. Բեգլարյան

14:20, 01 հուլիս 2021

Արցախն աստիճանաբար պետք է պատրաստվի ընտրություններին։ Այս մասին հուլիսի 1-ին ասաց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ «Մյուս կողմից՝ մենք պետք է վստահ լինենք, որ ռիսկեր չեն լինի սահմանադրական կարգի հետ կապված։ Այսինքն՝ մինչեւ նախագահի հրաժարականը եւ հատկապես հրաժարականից հետո մենք պետք է վստահ լինենք, որ կանցկացվեն դեմոկրատական ընտրություններ»,- նշեց նա։ Բեգլարյանն  ընդգծեց զգուշություն ցուցաբերելու կարեւորությունը, որպեսզի սպառնալիքի տակ չդրվի պետական կարգը։ Հիշեցնենք, որ վերջերս Ստեփանակերտում տեղի ունեցան հանրահավաքներ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր