00:00:00

44-օրյա պատերազմին իրավունքի խախտումների մասով քայլեր անելու համար հուշագիր է ստորագրվել

14:13, 01 հուլիս 2021

Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հանձինս փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն» հիմնադրամի հետ: Հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են Արցախյան հիմնախնդրի, այդ թվում՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում թույլ տրված միջազգային իրավունքի խախտումների առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Այդ մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի մամուլի հաղորդագրությունը: Հիմնադրամը կառավարությանը տրամադրելու է աջակցություն միջազգային իրավադիվանագիտական հարցերի առնչությամբ՝ նպաստելով իրավական դիվանագիտության զարգացմանը, օժանդակելով միջազգային իրավական գործընթացների իրականացմանը, և աջակցելով կառավարությանը ռազմավարական հաղորդակցման հարցերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր