00:00:00

Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի

23:49, 30 հունիս 2021

Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, և այդ նպատակի իրագործման համար շարունակելու ենք մեր համառ պայքարը: Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Սենատի կողմից Արցախի ճանաչմանը: «Ամերիկայի միացյալ նահանգների Նյու Ջերսիի Սենատը ժամեր առաջ միաձայն ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձև՝ դառնալով ԱՄՆ-ի՝ Արցախի անկախությունը ճանաչած տասներորդ նահանգը։ Գործադրած նպատակային ջանքերի համար իմ և Արցախի ժողովրդի կողմից երախտագիտություն եմ հայտնում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և բանաձևը նախաձեռնած սենատոր Ջոզեֆ Լագանին։ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, և այդ նպատակի իրագործման համար շարունակելու ենք մեր համառ պայքարը․․․»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր