00:00:00

«Ռուսաստանն ու Թուրքիան կհամակարգեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը»․ Լավրով

21:10, 30 հունիս 2021

Ռուսաստանն ու Թուրքիան կհամակարգեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Այս մասին այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ «Պայմանավորվել ենք շարունակել սերտորեն համակարգել մեր ջանքերը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործնական հարցերի լուծմանն աջակցելու համար»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը: Լավրովը նաև նշել է՝ «ՌԴ-ն և Թուրքիան նույնպես հանդես են եկել Սիրիայում ահաբեկչությունն արմատախիլ անելու և սիրիացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու օգտին»։ Նշվում է, որ երկու երկրների նախարարները քննարկել են նաև Ուկրաինայում և Աֆղանստանում տիրող իրավիճակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր