00:00:00

Ուժայիններից մինչև մարզպետեր․ կադրային ինչ փոփոխություններ կլինեն

13:37, 30 հունիս 2021

Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքում հաջողության հասնելուց հետո իշխանությունները որոշել են կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել։ Կադրային ջարդ են իրականացնելու բոլոր ոլորտներում։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը հրահանգել է մեկ առ մեկ ուսումնասիրել, պարզել, թե ովքեր են նախընտրական շրջանում «տակից խաղեր» տվել և չեն աջակցել իրենց։ Կադրային փոփոխությունները չեն շրջանցելու հատկապես ուժային կառույցներին։ Մենք տեղեկացանք, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ ԱԱԾ տնօրեն նշանակելու որոշումն արդեն կա։  Փոփոխությունն օրերի հարց է, ասաց մեր աղբյուրը։ Irakanum.am-ի իշխանական աղբյուրները հայտնում են, որ նոր ոստիկանապետի հնարավոր երկու թեկնածուի անուն է շրջանառվում, բայց քանի, որ վերջնական որոշում չկա, թե ում է նախապատվությունը տալու Նիկոլ Փաշինյանը, այս պահին զերծ կմնանք անունները հրապարակելուց։ Որոշ մարզպետներ ևս հրաժարական կներկայացնեն։ Տեղեկությունների համաձայն կփոխվեն Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզպետները։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր