00:00:00

«Այդ պարագայում կփակվեն գրեթե բոլոր պետական մանկապարտեզները, և մենք կունենանք նախադպրոցական կրթության ձախողում». Ս. Հովսեփյան

13:08, 30 հունիս 2021

«Հանդիպում եմ ունեցել մասնավոր մանկապարտեզների հետ, ովքեր ստեղծել են ասոցիացիա և բարձրաձայնել են մի շարք խնդիրներ, որոնք փոխանցել եմ նաև համապատասխան նախարարություն»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: «Խնդիրը վերաբերում է օրենքի այն մասին, որ լիցենզիայի ընդունումից հետո պետք է մշակվեն ենթաօրենսդրական կարգեր և մի շարք այլ փաստաթղթեր, սակայն Առողջապահության նախարարության այս պահին գործող, և հետագայում երևի թե առաջարկվող կարգերը, բավականին լուրջ խնդիրներ են առաջացնում մասնավորապես մասնավոր մանկապարտեզների համար, և հնարավոր է այնպես ստացվի, որ ինչ-ինչ պատճառներով, մի շարք մանկապարտեզներ փակվեն»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այդ կարգերի մեջ չեն տեղավորվում անգամ պետական մանակապարտեզները: «Այս հարցին չենք կարող արկածախնդրորեն մոտենալ, քանի որ նախադպրոցական տարիքի երեխաների տանը մնալու խնդիրն ամենալուրջ խնդիրներից մեկն է մեզ համար: Այդ պարագայում կփակվեն գրեթե բոլոր պետական մանկապարտեզները, և մենք կունենանք բառացիորեն նախադպրոցական կրթության ձախողում»,- նշեց Ս. Հովսեփյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր