00:00:00

Ջուրը վաճառել են ՀԷԿ-ին․ մարզպետի սուտ խոստումը

16:56, 30 հունիս 2021

Irakanum.am-ը տեղեկացրել էր, որ երեկ Շիրակի մարզի մի շարք համայքների բնակիչներ փակել էին Գյումրի- Երևան ավտոճանապարհը։ Հիշեցնենք` նրանք բողոքում էին ոռոգման ջուր չլինելուց։  Ըստ նրանց, Կառնուտի ջրամբարը երկու օրից կդատարկվի ու կկանգնեն փաստի  առջև, կարտոֆիլի ցանքատարածությունները լրիվ կկորցնեն, կսնանկանան։ Ճանապարհը փակած գյուղացիների հետ հանդիպման էր գնացել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, վստահեցրել, որ խնդիրն արդեն այսօր լուծված կլինի։ Սակայն Irakanum.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի Ազատան  համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը հայտնեց, որ մինչ այս պահը խնդրին լուծում տրված չէ։ «Խնդիրը դեռևս չի կարգավորվել։ Գյուղացիների հիմնական մտավախությունն այն է, որ այս պահին մեր ջրամբարը ջուր չկա։ Պետք է սպասենք, որ եղանակային փոփոխություններ լինեն, անձրև գա»,- ասաց գյուղապետը։ Վարդան Իկիլիկյանը հայտնեց, թե մարզպետ Հովհաննես Հարությունյանը  վստահեցրել է, զբաղվում են՝ խնդիրը լուծում կստանա։ «Ասել է, իբր այսօր ջրային կոմիտեից աշխատանքային խումբ է գալու, էդ հարցերը քննարկելու, բայց ասեմ, որ շատ-շատ ուշացած է։ Ամեն տարի ապրիլի 1-ից մենք ջրամբարը ջուր ենք լցնում, որ հասցնենք ոռոգման ջրին»,- ասաց համայնքապետը։  Այս տարի ջրամբարը ջուր չի լցվել, քանի, որ այն տվել են ՀԷԿ-երից մեկին։ Ըստ Վարդան Իկիլիկյանի ոմանք գյուղացու հաշվին գումար են աշխատում։ Նրա խոսքով՝ գյուղաբնակները հույսեր չեն կապում մարզպետի խոստումների հետ։ Ավելին իշխանականների այն պնդումները թե ապագա կա, իրականությանը չի համապատասխանում։ «Իրանք ասում են ապագա կա, մենք էլ ասում ենք՝ ապագա չկա»,- ասաց Ազատանի համայնքապետը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր