00:00:00

Կարմիր խաչը կշարունակի ԼՂ-ում պատերազմից հետո ռազմագերիների փոխանակման հարցով աշխատանքը

11:35, 30 հունիս 2021

Կարմիր խաչը կշարունակի ԼՂ-ում պատերազմից հետո ռազմագերիների փոխանակման հարցով աշխատանքը: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է կազմակերպության նախագահ Պետեր Մաուրերը: «Այո, Կարմիր խաչն ուղիղ հասանելիություն ունի ձերբակալվածների նկատմամբ: Մենք կարող ենք կիսվել մեր փորձով, կարող ենք խորհուրդներ տալ, սակայն համապատասխան կառավարությունները պետք է որոշեն եւ վերջնական գնահատական տան: Հուսով եմ, որ ապագայում կհաջողվի բոլոր ձերբակալված անձանց համար խնդրի լուծում գտնել»,-նշել է նա: Նա հավելել է, որ կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին, սակայն վերջնական գնահատական կազմակերպությունը չի տալիս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր