00:00:00

Խաղաղապահներն ապահովում են Մարտունու ջրատարի վերականգնման աշխատանքների անվտանգությունը

10:43, 30 հունիս 2021

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում իրականացնում են հրադադարի ռեժիմի դիտարկման և սահմանազատման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրներ: Մարտունու շրջանում՝ ռուս խաղաղապահների կողմից անվտանգությունն ապահովելիս, վերականգնման աշխատանքներ են տարվում ջրատարի անցկացման ուղղությամբ՝ մի քանի բնակավայրեր ջրով ապահովելու համար: «Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպի Թաղավարդ բնակավայր, ինչպես նաև հարակից բնակավայրեր խողովակաշարի անցկացման անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Աշխատանքի ավարտից հետո բնակիչներին կտրամադրվի խմելու ջուր»: Տեղի բնակիչները կապվել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ՝ աշխատանքի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար, քանի որ ջրատարը և գազատարի երթուղին գտնվում են շփման գծի մոտակայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր