00:00:00

«․․․Որպեսզի կրկին տեսնեք Ձեր պաշտելի Արցախը ազատ»․ուղերձ՝ 3-րդ նախագահի ծննդյան օրվա առթիվ

09:47, 30 հունիս 2021

Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։ «Շնորհավորում ենք, պարո՛ն նախագահ: Պետականաշինության և բանակաշինության գործում Ձեր ներդրումն անուրանալի է: Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ՝ Ձեր կյանքի հերթական դժվարին փուլում տասնյակ հազարավոր Ձեր աջակիցների հետ արտաքին թշնամու և ներքին ապազգային, հակապետական ուժերի դեմ պայքարում: Աստված Ձեզ զորություն տա այդ պայքարը հաջողությամբ ավարտին հասցնելու գործում, որպեսզի կրկին տեսնեք Ձեր պաշտելի Արցախը ազատ, անկախ և հուսալիորեն պաշտպանված, նաև Ձեր ջանքերի արդյունքում կառուցված երբեմնի հզոր, անպարտելի հայոց բանակը՝ վերստին հպարտության արժանի, մեր պետական սահմանները` անխախտ, Հայաստանը՝ ազգային, հզոր, աշխարհի հետ համաքայլ զարգացող, միջազգային գործընկերների կողմից հարգված և բարեկեցիկ պետություն»,-նշվում է ուերձում, որին կից հրապարակվել է նաև տեսանյութ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր