«Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովում «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի կինը՝ Մելանյա Հովհաննիսյանն ընթերցեց ամուսնու ուղերձը՝ անազոտթւայ պայմաններում: Մեջբերելով ամուսնու խոսքերը՝ Հովհաննիսյանը նշեց, որ մեղսագրված մեղադրանքն անհասկանալի է և բացարձակապես անընդունելի:
«Ակնհայտ է, որ ես հետապնդվում եմ չկատարած ու չունեցած մեղքի համար, իսկ այդ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարող ապաշխարել: Սխալս միշտ ընդունել եմ ու կընդունեմ, սակայն չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի: Քաղաքական պայքարի մեջ մտնելը ստիպել է քաղաքացիական պարտքը:
Հայրենիքի անմխիթար վիճակը, սոցիալական անապահով անձանց կտրուկ աճը, ընդհանուր ընկճախտը տեսնելով` ցանկացել եմ իմ լուման ներդնել հայրենիքի առողջացման գործընթացում։ Ուստի ես ստիպված եմ եղել թողնել իմ հարմարավետ ու հարգված աշխատանքը` քաջ գիտակցելով սպասված հետևանքները, և միանալ նույն գաղափարները դավանող «Հայաստան» դաշինքի քաղաքական թիմին։
Օբյեկտիվորեն գնահատելով թիմի գաղափարները, ծրագրերն ու կադրային ներուժը` ես համոզված եմ, որ «Հայաստանն» այն ուժն է, որը կարող է իրագործել երկրի վերականգնումը, կարող է երկիրը դուրս հանել այս արհավիրքից։ Թեև առողջությունս այս պահին փոքր-ինչ տկար է, սակայն միտքս պայծառ է, կամքս ու ոգիս` ուժեղ։ Առավել ևս երբ թիկունքիս մշտապես զգում եմ թիմակիցներիս զորակցությունս, ես լավ եմ, ուժեղ եմ»,- նշել է նա: