00:00:00

Ռադիկ Մարտիրոսյանը նշանակվել է ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդական

21:22, 29 հունիս 2021

Այսօր ԳԱԱ նախագահությունը որոշում է կայացրել ակադեմիկոս Մարտիրոսյանին նշանակել նախագահի գլխավոր խորհրդական։ Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց ԳԱԱ նորանշանակ ղեկավար Աշոտ Սաղյանը։ «Որոշումը կայացվել է հաշվի առնելով ակադեմիկոս Մարտիրոսյանի մեծ ներդրումը։ Վերջապես 15 տարի եղել է նախագահ»,- ասաց նորանշանակ ԳԱԱ նախագահն ու հավելեց․ «Եթե  նախագահության ղեկավար անձը 10 տարի և ավելի լինում է նախագահության անդամ , ըստ  ակադեմիայի կանոնադրության, կարող են դառնալ նախագահի խորհրդական։ Մենք որոշել ենք  Մարտիրոսյանին տեղափոխել նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնում։ Այնպես որ, ինքը գործունեությունը շարունակելու է ակադեմիայում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր