00:00:00

Հադրութի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

19:18, 29 հունիս 2021

Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։ Նախնական տվյալներով նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, իսկ ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Մատաղիսում որոնումներն արդյունք չեն տվել։ Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 29-ը  Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1588 աճյուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր