00:00:00

Ովքե՞ր կարող են մասնակցել «1991» ստորաբաժանումում ծառայության մրցույթին․ ՊՆ պարզաբանումը

18:01, 29 հունիս 2021

Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկների կարողությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։ «2021թ․ ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ ուղղություններից մեկով․ 1. մեքենայական ուսուցում, 2. տվյալների ճարտարագիտություն, 3. տվյալների վերլուծություն և վիճակագրություն Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am  կայքում, կամ դիմել  ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թ. հուլիսի 10-ը ներառյալ: Հարցերի համար գործում է էլ. փոստ՝  ai.[email protected], հեռախոս՝ 1-28»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր