00:00:00

Ամսից ավելի անհետ կորած զինվորին հրամանատարը 2 օր քարերի արանքում է քնեցրել. բացառիկ մանրամասներ

16:26, 29 հունիս 2021

Վարդենիսի տարածաշրջանում մայիսի 18-ից անհետ կորած  ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի պապիկը՝ Նորիկ Մկրտչյանը, ուշագրավ մանրամասներ է պատմում թոռնիկի անհետ կորելու վերաբերյալ: «Մեզ ասել են, որ մայիսի 17-ին զորամասում վեճ է եղել, թե հիմա երեեխուս ծեծել են, ինչ է եղել, անորոշ բան է, երեխեն հենց մայիսի 17-ից էլ կորել է, մինչեւ էսօր ոչ մի տեղեկություն չունենք, վարչապետին նամակ ենք տվել, մարդու իրավունքների պաշտպանին նամակ ենք տվել, դատախազություն դիմել ենք, քննչականում գործ է հարուցվել, էլ տեղ չի մնացել, որ չդիմենք, անորոշ վիճակ է: Էն ժամանակ ասում էին գերի չկա, հիմա հարցնում ենք, ասում են կարող է եւ գերի լինի, բայց որ գերի լինի, էսքան ժամանակ մի բան չե՞նք իմանա, լուր չունենք: Խելոք, ծառայող  երեխա, երեք ամսվա մեջ էդ ինչ փոփոխություն պետք է լիներ, որ նման բաներ լինեին, հրամանատրի հետ չի ունեցել, աչքի տակին առած է եղել, կոնտրի մեջ է եղել »,-Irakanum.am-ին պատմեց անհետ կորած զինվորի պապիկը: Ըստ նրա՝ թոռան կորելուց հետո մի քանի անգամ գնացել են զորամաս,  բարձրացել են նաեւ դիրքեր. «Հրամանատարը երեխուն նակազանի է տվել, երկու  օր քարերի, ժայռերի արանքում է  պահել, քնացրել, որ դիրքեր բարձրանա, այ անամոթի մեկը, չէ որ ղեկավար մարդ ես, քեզ երեխա են տվել, որ քարերի արանքում քնացենե՞ս, սերժանտն ասում է, որ երեխես լացել է, կարող է թուրքն էլ եկել, թաքուն վերցրել, տարել է: Ասում ենք՝ բա կամանդիր ջան, օրենք գոյություն ունի, Զինվորական ոստիկանությանը կդիմեինք, կտանեին երեխուն կկալանովերին, ով է տեսել երեխուն պատժի ենթարկեն, զանգեիք, ծնողին գար, ասեիք՝ ձեր երեխեն ինձ չի ենթարկվում, եկեք երեխու մոտ, մի բան կանեինք, ոչ թե երեխեն առայսօր անհետ կկորեր: Բա Հայաստանի տարածքում երեխեն 45 օր կորի, ծնողը բան չիմանա՞, պահել ենք, որ ծառայությունից երեք ամիս հետո երեխեն կորի՞: Անորոշ բաներ են կատարվում, Հայաստանում, մի ղեկավար մարդ չկա, որ տեր կանգնի, էդ երեխեն հո թեեւր չունի, որ թռնի»: Անդրադառանալով տեղեկությանը, թե զորամասից 30 մետր հեռավորոթյան վրա գզինվորի կորելուց մի քանի օր հետո գտել են նրա հեռախոսը՝ պապիկն ասաց, որ թոռան մոտ երկու հեռախոս է եղել, սկզբում ասել են, թե հեռախոսը գտել են 30 մետր հեռավորության վրա, հետո ասել են, թե 30 կիլոմետր հեռավորության վրա են գտել, պապիկի խոսքով սարքովի տեղեկություն է. «Այսինքն, եթե 30 կիլոմետր հեռավորության վրա է, երեխեն էդտեղից թողել ու դուրս է եկել, էդ էլ սարքովի բան է, թե ինչ է կատարվել, չգիտենք: Թե երեխուն ծեծել են, պահում են, բուժում են, ինչ են անում, չգիտենք»: Հիշեցնենք, որ անհետ կորած զինվորը Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է։ Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի՝ տվյալներ չկան զինծառայողի՝ հակառակորդի կողմում որևէ ձևով հայտնված լինելու վերաբերյալ: «Չնայած տվյալ տարածաշրջանում պետական սահմանի հատվածում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ իրականացվում է ուժեղացված ծառայություն, տվյալ զինծառայողը մայիսի 18-ի դրությամբ չի գտնվել թշնամական ուժերի հետ անմիջական շփման հատվածում: Ամեն դեպքում որոնողական աշխատանքները շարունակվում են», - նշել է դատախազի խորհրդականը: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր