00:00:00

Հայտնաբերվել է եւս չորս զինծառայողի աճյուն

16:01, 29 հունիս 2021

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում փրկարարները տարհանել են եւս 3 աճյուն: Մարտակերտի շրջանի Մատաղիսի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածում էլ եւս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել։ Աճյունները տարհանվել են։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Որոնումները կշարունակվեն: Ուղղությունների եւ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը հավելյալ տեղեկություն կտրամադրի: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել եւ տարհանվել է 1586 աճյուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր