00:00:00

Ուժեղացված ծառայություն․ հայտնաբերվել է երթևեկության կանոնների 2000-ից ավելի խախտում

15:38, 29 հունիս 2021

Հանգստյան օրերին անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով մարզերը սպասարկող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, ուրբաթ գիշերվանից սկսած, 3 օր ուժեղացված ծառայություն են իրականացրել հանգստյան գոտիներ տանող մի շարք ճանապարհահատվածներում՝ հայտնաբերելով երթևեկության կանոնների 2000-ից ավելի խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 38 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ 78 վարորդ, թաղանթապատված դիմապակիով՝ 26, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 19, համարանիշերը ոչ սահմանված վայրում փակցված՝ 34 տրանսպորտային միջոց։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր