00:00:00

Ես դեմ եմ լինելու Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուն, եթե նման հարց բարձրանա. «Իմ քայլը» խմբակցության անդամ

14:34, 29 հունիս 2021

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Պավել Սարգսյանը քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքից շատ գոհ է: Նա Irakanum.am-ի հետ զրույցում ասաց. «Հիմնականում, մեծամասամաբ ես շատ գոհ եմ քաղաքապետի աշխատանքից ու ընդհանրապես մեր ավագանու գործընկերների, որոնք որ միահամուռ ուժերով աշխատում են»: Մեր հարցին՝ այսինքն այս պահին քաղաքապետին անվստահություն հայտնելու խնդիր չե՞ք տեսնում, ի պատասխան Պավել Սարգսյանն ասաց. «Ոչ, չեմ տեսնում»: Նա նաեւ հայտնեց, որ քաղաքապետին վերաբերող Նիկոլ Փաշինյանի  խորհրդական Արայիկ Հարությունյանի արտահայտած դժգոհությունից հետո իրենց խմբակցության ներսում քաղաքապետին վերաբերող  քննարկումներ չեն եղել: Մեր հարցին՝ ինչպիսն է մթնոլորտը, խմբակցության անդամներն ու քաղաքապետը շփվո՞ւմ են, լարվածություն չկա՞, ի պատասխան ասաց. «Իհարկե, շփվում են, աշխատանքային մթնոլորտ է, լուրջ խնդիրներ, տարաձայնություններ ես չեմ տեսնում, իհարկե, կան տարբեր հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ, որոնք ես համարում եմ նորմալ, առողջ աշխատանքային գործընթաց, բայց ես լարվածություն չեմ տեսնում »: Պավել Սարգսյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ կիսո՞ւմ է Արայիկ Հարությունյանի տեսակետը, որ Հայկ Մարությանը, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, այդ  քաղաքական ուժի կողմից ներկայացված քաղաքապետ պետք է ընտրություններին հրապարակային սատարեր այդ կուսակցությանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ քաղաքական թիմի մաս կազմելով՝ քաղաքապետը ու ցանկացած քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ պետք է լիներ թիմի կողքին, իսկ եթե թիմի կողքին չէր, պետք է հեռանար: Այս դեպքում, ես համակարծիք եմ, որ թիմի կողմից քաղաքապետ առաջադրված անձը պետք է թիմի կողքին լիներ, բայց դա քաղաքապետի որոշումն էր եւ հաշվի առնելով ու հարգելով իր որոշումը՝ ընդունեցի այն, ինչ կար: Աշխատանքային գործընթացի վրա դա չազդեց որեւէ կերպ: Մնացածը՝ քաղաքապետի ու ամբողջ մեր թիմի աշխատանքը, թող մեր քաղաքացիները գնահատեն: Շատ հարցեր կան, որոնք չեմ կարող մեկնաբանել, քանի որ այդ հարցի հասցեատերը քաղաքապետն է, ինձ համար ցանկացած իմ գործընկերոջ որոշում շատ ընդունելի է եւ ես հարգանքով եմ վերաբերում իմ գործընկերոջ կայացրած որոշմանը»: Մեր հարցին՝ հնարավոր համար՞ում է իշխող քաղաքական ուժի ճնշումների ներքո իմքայլական ավագանու անդամները քաղաքապետին անվստահություն հայտնելու հարց բարձրացնեն, ի պատասխան ասաց. «Ես, չլինելով համապատասխան կառույցի վարչության անդամ, չեմ կարող հիմա դիրքորոշում հայտնել, բայց վստահաբար կարող եմ ասել՝ սատարում եմ քաղաքապետին, իմ գործընկերոջ քայլերի հետ որոշ մասով համաձայն եմ, որոշ մասով համաձայն չեմ, բայց մեծ հաշվով  պատրաստակամ եմ ու  շարունակելու եմ իր հետ աշխատել, ես դեմ եմ լինելու իրեն անվստահություն  հայտնելուն, եթե նման հարց բարձրանա»: Irakanum.am    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր