00:00:00

Լարված իրավիճակ․ գյուղացիները փակել են Գյումրի- Երևան ավտոճանապարհը

16:59, 29 հունիս 2021

Շիրակի մարզի մի քանի համայնքների` Բենիամինի, Ազատանի, Արևիկի, Գետքի, Բայանդուրի բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածում։ Իրավիճակը բավականին լարված է։ Գյուղաբնակները  փակել են ճանապարհը՝ պահանջելով համայնքներն ապահովել ոռոգման ջրով։ Ըստ ցուցարարների, իրենք լուրջ խնդրի առաջ են կանգնած, քանի որ Կառնուտի ջրամբարի ջուրը կարող է չբավականացնել ու ցանքատարածությունները կմնան անմշակ։ Հարյուրավոր մեքենաներ են կուտակվել։ Գյուղացիների հետ հանդիպման են եկել Շիրակ ՋՕ պատասխանատուները, վստահեցնում են՝ այսօր խնդիրը կկարգավորվի։ Մայրուղին դեռ փակ է, հողագործները պահանջում են հարցի վերջնական լուծում։ Ոստիկաններին դեռ չի հաջողվում համոզել բողոքի ակցիայի մասնակիցներին բացել ճանապարհը։ Հավաքվածները պահանջում են նաեւ հանդիպում Շիրակի մարզպետի  և կենտրոնական իշխանության ներկայացուցիչների հետ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր