00:00:00

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները ժողով են հրավիրել

12:19, 29 հունիս 2021

Irakanum.am-ի տեղեկություններով՝ այսօր ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները  ժողով են ունենալու:  Արդյոք նրանք կքննարկեն քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը, մեզ դեռ չի հաջողվել պարզել: Ավագանու իմքայլական անդամների մեծ մասը հեռախոսազանգերի չի պատասխանում։ Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության եթերով հայտարարել էր, որ դժգոհ են Հայկ Մարությանի աշխատանքից, քանի որ վերջինս հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին հրապարակային աջակցություն ու սատարում չի ցուցաբերել «Քաղաքացիական պայմանագրին»:  Իշխանական թեեւմ նաեւ քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին խոսակցություններ կան: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ հայտարարել էր, թե Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։ Լուսանկարը՝ արխիվային։ Irakanum.am    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր