00:00:00

«Իրավունք». Ի՞նչ են իրականում քննարկել Սաղաթելյանն ու Վանեցյանը

10:41, 29 հունիս 2021 Մամուլ

«Իշխանական մամուլը «գաղտնազերծել էր», թե Սևանամ հանդիպել են «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի աոաջին համար, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Սրթար Վանեցյանը և «Հայաստան» դաշին­քի նախընտրական ցուցակի 2-րդ համար, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշ­խան Սաղաթելյանը: Հանդիպման շուրջ բարձրացված սոցցանցային աղմուկի և մանրամասների վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց Իշխան Սաղայելյանի հետ: -Ըստ հրապարակված տեղեկության՝ «Պա­տիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը Ձեզ առաջարկել է միանալ իրենց թիմին: Ի՞նչ կա­սեք այս մասին: - Ամեն մի հիմարություն չեմ մեկնաբանում, անիմաստ է: Հանդիպումը նման բովանդակությամբ ներկայացնելը մի հիմարի հիմար երևակայու­թիւն է: - Իսկ իրականում ի՞նչ քաղաքական հարցեր եք քննարկել «Հայրենիք» կուսակ­ցության նախագահի հետ: - Ես իրական ընդդիմադիր դաշտի քա­ղաքական կուսակցությունների ղեկա­վարների հետ վերջին վեց ամսվա ընթաց­քում՝ ընտրություններից առաջ և հետո, պարբերաբար շփվում եմ և շարունակում եմ շփվել: -Այսինքն՝ որևէ առաջարկ կամ գուցե համատեղ որոշում չի՞ կայացվել, թե՞ հանրության համար փակ օրակարգով եք հանդիպել: -Ի՞նչ օրակարգ, կիրակի օրով իրար հետ նստել հաց ենք կերել ու սուրճ խմել: -Ի դեպ, քաղաքական կուլիս­ներում շրջանառվում են խո­սակցություններ, թե սա ձևավորվող խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկա­վարների հանդիպում էր: Կամ նման որո­շում: - Չկա այդպիսի բան: Մենք մանդատ­ները վերցնելու որոշում չենք կայացրել, որովհետև դիմելու ենք Սահմանադրա­կան դատարան»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր