00:00:00

«Հրապարակ». Փաշինյանը վհուկների որս է սկսել, իսկ թիմը խրախճանքի մեջ է

09:44, 29 հունիս 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանի հրահանգով պետական գերատեսչություններում վհուկների որս է սկսվել, եւ ահազանգեր են հնչում, որ բոլոր ընդդիմադիր աշխատողներին հրահանգում են դիմում գրել-հեռանալ, քանի որ ով իրենց հետ չէ, չպետք է պետական ապարատում աշխատի, Փաշինյանի թիմակիցները յուրայինների հետ հետընտրական խրախճանքներ են կազմակերպում։ Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանն ընտրություններից հետո իրենց համար աշխատող բոլոր «տասովշչիկներին» հովանավորել է, որպեսզի խմբերով հավաքույթներ, պիկնիկներ կազմակերպեն, նշեն իրենց հաղթանակը։ Փաշինյանի սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանն էլ է յոթ օր-յոթ գիշեր իր ընկերության աշխատողների համար «Փարվանա»-ում քեֆ-ուրախություն կազմակերպել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր