00:00:00

«Ժողովուրդ». Ընտրություններից մեկ օր առաջ ուժային կառույցների ղեկավարները հրաժարականներ են գրել

09:09, 29 հունիս 2021 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ ուժային կառույցներում ղեկավարի պաշտոններ զբաղեցնող մի շարք անձինք հրաժարականների դիմումներ են գրել՝ կարծելով, թե ընտրությունների արդյունքում ընդդիմությունն է հաղթելու, եւ որոշել են ապահովագրել իրենց: Նրանք որոշել էին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքները հայտնելուց հետո միանգամից կստորագրեին աշխատանքից ազատման դիմումները եւ կհեռանան: Սակայն ինչպես հայտնի է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամփոփելով ընտրության նախնական արդյունքները, արձանագրեց ներկայիս իշխանությունների հաղթանակը՝ 53.91 տոկոսով: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այդ մասին տեղեկանալուց հետո հրաժարականի դիմումներ գրած ուժային կառույցներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք հենց իրենց աշխատասենյակներում պատռել են այդ դիմումները: Այսինքն՝ ընտրությունների ելքը նրանց սրտով է եղել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր