00:00:00

Ինչու՞ է ոչնչացվում հայաստանյան գյուղատնտեսությունը. Գագիկ Համբարյան

23:34, 28 հունիս 2021

Անգործ մնացած հայ գյուղացին կբռնի արտագաղթի ճանապարհը, որի արդյունքում կարագանա թուրքերի և ադրբեջանցիների գլխավոր նպատակի իրագործումը՝  Հայաստանի հայաթափնամ գործընթացը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ «Ինչու՞ է ոչնչացվում հայաստանյան գյուղատնտեսությունը Այո՛, այո՛, հենց այդպես, եղբայր... Թուրք-ադրբեջանական տանդեմի համար հայ գյուղացին իրենց գլխավոր թշնամիներից է, քանի որ Հայաստանը վերջնական ծնկելու և դատարկելու համար հենց նրանք են խանգարողները... Հայասատանյան գյուղատնտեսությունը (պատահական չէր, որ իշխանության գալուց հետո դավաճան Նիկոլը լիկվիդացրեց գյուղատնտեսության նախարարությունը) վերացնելու նպատակով այս իշխանությունները հիմա էլ  երաշտի և ոռոգման ջրի բացակայության պատրվակի ներքո մեծ խնդիրներ են ստեղծվում հողագործ գյուղացիների համար... Ոչնչացնելով հայաստանյան գյուղատնտեսությունը Նիկոլի ադրբեջանաթուրքական տանդեմի «հայրերը» մի քանի նպատակ են լուծում. 1. Թուրքերը և ադրբեջանցիները շատ արագ էժան գյուղմթերքի շնորհիվ ամրանում են հայաստանյան գյուղմթերքի շուկայում՝ հայաստանյան գյուղմթերք արտադրողներին դուրս մղելով սեփական շուկայից, քանի որ վերջիններս չեն կարող մրցակցել թուրքական և ադրբեջանական էժան գյուղմթերքների հետ... 2.Անգործ մնացած հայ գյուղացին կբռնի արտագաղթի ճանապարհը, որի արդյունքում կարագանա թուրքերի և ադրբեջանցիների գլխավոր նպատակի իրագործումը՝  Հայաստանի հայաթափնամ գործընթացը... Շատ արդար է, որ հենց այս գյուղացիների շնորհիվ վերարտադրվելով իշխանությունում Նիկոլը իր "շնորհակալությունն" այսպես է արտահայտում նրանց...»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր