00:00:00

Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա՝ թուրք գործընկերոջ հետ բանակցելու համար

21:04, 28 հունիս 2021

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա՝ բանակցելու թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում նախարարները քննարկելու են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական հարցեր: Անթալիայում բանակցությունների ընթացքում նախատեսվում է շոշափել երկկողմ եւ միջազգային օրակարգի թեմաների լայն շրջանակ: Քննարկվելու է իրավիճակը Անդրկովկասում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արեւելյան Միջերկրական ծովում եւ Սեւծովյան տարածաշրջանում: Նախատեսվում է առարկայականորեն քննարկել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման ընթացքը 2021 թվականի մայիսի 26-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունների եւ Ժնեւում Սահմանադրական հանձնաժողովի Խմբագրական հանձնաժողովի վեցերորդ նստաշրջանի նախապատրաստական ​​աշխատանքների ֆոնին: Օրակարգում ներառված կլինեն նաեւ տեղի բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրումը, Իդլիբում եւ Սիրիայի հյուսիս-արեւելքում տիրող իրավիճակը եւ ահաբեկչության դեմ պայքարը: Մտքերի բովանդակային փոխանակություն տեղի կունենա Լիբիայում իրավիճակի զարգացման հեռանկարների վերաբերյալ՝ հաշվի առնելով Մոսկվայի եւ Անկարայի արտաքին քաղաքական նախաձեռնությունների դրական ներդրումը այս երկրում ճգնաժամի համապարփակ կարգավորման գործում: Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու առեւտրա-տնտեսական երկկողմանի համագործակցությանն ու դրա որակյալ աճի ապահովմանը: Առանձին ուշադրություն է դարձվելու բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնմանը՝ ներառյալ ռազմատեխնիկական համագործակցությունը: Նախատեսվում է Թուրքիայում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների կյանքի եւ առողջության անվտանգությունն ապահովող հարցերի քննարկում՝ հաշվի առնելով երկկողմանի ուղեւորատար ավիափոխադրումների վերականգնումը: Կքննարկվեն երկու երկրների ոլորտային մարմինների փոխազդեցության թեմաները կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ջանքերն ավելացնելու համար, ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը եւ թուրքական դեղագործական ընկերությունների կողմից դրա արտադրությունը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր