00:00:00

ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին

23:43, 28 հունիս 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը: «Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմական շրջանում իրականացված մարդասիրական ծրագրերը և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձինք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր