00:00:00

Տարիք առած կանանց բերել, կանգնեցրել էին. ինչ է կատարվում Ազաատան համայնքում

16:15, 28 հունիս 2021

Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանին ժողովրդի անունից 72 ժամ տված խմբի անդամներն այսօր կեսօրին այցելել են գյուղապետին, պահանջել նրա հրաժարականը: Պաշտոնից հրաժարվելու պահանջ ներկայացրածները, ըստ համայնքապետի,  իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ են, իսկ նման պահանջի անհրաժեշտություն, ըստ մեր զրուցակցի, առաջացել է իր քաղաքական հայացքների պատճառով: Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ազատան համայնքի ղեկավարը  սատարում էր «Հայաստան» դաշինքին, դաշինքի շտաբի պետն է եղել: «Եկածների 70 տոկոսին չճանաչեցի, ինչ-որ բլոգերներ էին Արարատի մարզից, մեր համայնքից 15 հոգի չկային նրանց մեջ, եկել էին ժողովրդի անունից էին խոսում, եկել էր նաեւ նախկին կոռումպացված ժամանակաշրջանի համայնքապետ, հին ձեւերով  ասում էր՝ գազի ու լույսի փողերը հավաքում, ուտում եք»,- մեզ հետ զրույցում ծիծաղելով պատմեց   Վարդան Իկիլիկյանը: Նա ժողովրդի անունից եկածներին ասել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, կաշխատի մինչեւ պաշտոնավարման լրանալը, կգան հերթական ընտրությունները, ով ուզի, թող մասնակցի, եթե ինքը ընտրվի, կշարունակի ծառայել, չի ընտրվի՝ շնորհակալություն կասի իրեն ընտրողներին ու չընտրողներին, սատար կկանգնի նոր գյուղապետին. «Եկածներից մի երկուսը խմած, բուրում էր հոտը, սադրանքների գնացին, մենք  գտնվել ենք մեր մեծության վրա, շատ հանգիստ, անընդհատ ասում էի՝ հարցեր, հարցեր, բա ասում էիք լիքը հարցեր ունեք, ուր է ձեր հարցախույզը:  Քոռուփոշման գնացին, ասացին շարունակելու ենք մեր ակցիան:  Տարիք առած կանանց բերել, կանգնեցրել էին, անտարբեր… շատ անմակարդակ, գնացին, ես իրենց հյուրասիրություն չեմ խոստացել, միգուցե էլի գան, մեզնից մի բան սովորելու»: Ազատանի գյուղապետը մեզ նաեւ պատմեց, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի ղեկավարի հետ է խոսել, խնդրել մարզպետին փոխանցել, որ իրենց թիմը նման բաներ է անում: Շիրակի մարզպետն առավոտից հեռախոսազանգերին չի պատասխանում, իսկ մարզպետարանի լրատվականից խոստացել են ներկայացնել մարզպետի դիրքորոշումը ժողովրդի անունից հանդես եկողների գործողությունների վերաբերյալ: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր