00:00:00

«Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ. Սոս Հակոբյան

13:47, 28 հունիս 2021

«Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության  մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։ Նրա խոսքով՝  արձանագրված բոլոր խախտումները, որոնք վերաբերում են ազատ, արդար ընտրություններ անցկացնելուն, խոչընդոտելուն, կներկայացվեն, այդ թվում՝ վարչական ռեսուրսի կիրառումը, շրջիկ խմբերի կիրառումը, ատելության խոսքը, Հանրային ՀԸ եթերաժամանակի ոչ հավասար տրամադրումը։ Հիշեցնենք, որ 2021թ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները մի շարք քաղաքական ուժերի կողմից կասկածի տակ են դրվում։ Ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում հայտնի դարձավ, որ երեք քաղաքական ուժ՝ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը ԿԸՀ դիմումներ են ներկայացրել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որոնք, սակայն մերժվել են։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր