00:00:00

Սաղաթելյանը՝ Վանեցյանի հետ հանդիպման և իշխանական ԶԼՄ-ի տարածած ստի մասին

12:45, 28 հունիս 2021

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Իշխան Սաղաթելյանը հիմարություն է որակում Civic.am լրատվական կայքում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե Սևանում կայացած հանդիպման ժամանակ «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն իրեն առաջարկել  է միանալ իրենց թիմին։ Irakanum.am-ի հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը նախ ծիծաղելի որակեց հրապարակումը և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հիշյալ լրատվամիջոցը գործում է իշխանական դաշտում և առաջին անգամ չէ, որ կեղծ տեղեկություն է տարածում։ «Ամեն մի հիմարություն  մեկնաբանելու կարիք չկա։ Կիրակի օրով մարդու հետ հանդիպել ենք։ Դա փակ, գաղտնի հանդիպում չի եղել, էնտեղ հարյուր մարդ է եղել։ Տեսեք ով է այդ տեղեկության աղբյուրը և դրանից հետո ամեն ինչ պարզ կլինի։ Իշխանություններին սպասարկող  ֆեյք նյուզ կայք է, որը պարբերաբար նման լուրեր է տարածում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց, որ ընդդիմադիր քաղաքական տարբեր գործիչների հետ ինքը մինչ ընտրությունները, ընտրությունների ընթացքում և դրանից հետո պարբերաբար հանդիպել է։ «Բայց կիրակի օրվա  հանդիպումը նույնիսկ քաղաքական հանդիպում չի եղել, զուտ անձնական, լճի ափին, ընդորում Վանեցյանը ընտանիքի հետ է եղել, հանդիպել ենք, մի ժամ շփվել ենք։ Իսկ մնացած գրածները հիմարություն են», - եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր