00:00:00

ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈՒ-ի կողմից Տավուշի հատվածում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին տեղեկությունը

11:28, 28 հունիս 2021

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունն այն մասին, թե հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում: «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։ Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր